Այլասերվածը դարձավ դատավոր,
դատեց շատերին ու դրվատելին,
գովեց ատելին` կյանքի վատերին,
սակայն այդպես էլ
Ճշմարտությունը նա չճանաչեց,
որ պատասխան կա
իր պիղծ դատերին`
Ու... Ձեռամբ Վերին:
Մահապարտի նման ունայնությամբ լեցուն
և պարտյալի հեղձուկ անսփոփ տխրությամբ
էլ չեմ փնտրում սրտիս ոչ մի պայծառ նեցուկ`
պահմտոցի դարձած այս գորշ կյանքիս համար:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...